ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, եւ դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը։ Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, եւ առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է Պողոսյանին փոխարինել կամային, մարզը բռում պահելու ունակ մեկով, սակայն այդպիսին չի գտնում։

Քննարկվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, բայց, ինչպես մեզ ասացին, «ճամբարափոխին» էլ մարզում չեն ընդունում։ Ի դեպ, անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ Սիսիանում ադրբեջանցիների սադրանքի օրը, Համբարձումյանը մեծ խնջույք էր կազմակերպել: Երբ Սիսիանի համայնքապետ Կարեն Հակոբջանյանին տեղեկացրել են հակառակորդի հարձակման մասին, վերջինս պատասխանել է, որ ավելի ուշ կլինի քաղաքում` մասնակցում է պատգամավոր Համբարձումյանի ծննդյան խնջույքին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular