ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե Պուտինի Թուրքիա այցից հետո նման անհրաժեշտություն առաջանա». Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Եթե հարգարժան պարոն Պուտինի Թուրքիա կատարած այցից հետո նման անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք ստանձնել միջնորդությունը»,- ասել է Էրդողանը լրագրողներին։

Նա ընդգծել է, որ շատ է կարևորում Պուտինի հետ հանդիպումը։

«Իհարկե, կարևոր է նաև ուկրաինական թեման»,- ասել է Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular