ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոլցը և Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի և համավարակի դեմ պայքարի հարցերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ կարծարծեն եվրոպական անվտանգության թեման, համավարակի եւ կլիմայի փոփոխման դեմ պայքարի խնդիրները: Փետրվարի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետուկթյան (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները:

«Հանդիպումը նվիրված կլինի երկկողմ եւ տնտեսական հարաբերություններին, ուկրաինական հակամարտությանը, եվրոպական անվտանգությանը, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական քաղաքականությանը»,- նշել է Բյուխները: Բանակցություններից հետո, նրա խոսքով՝ պլանավորված է համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular