ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ. կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաժողովի ձևաչափով հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ տեսանյութ հրապարակելով Մակրոնի նախնական ելույթից:

Ըստ հաղորդագրության՝  հանդիպումն ուղղված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը:

Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular