ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Պակիստան՝ Քաշմիրի հետ միասնության օր, Սան-Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևութաբանի օր, Տանզանիա՝ Չամա Չա Մապինդզունի օր, Ֆինլանդիա՝ Բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1540 – ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանեցին։

1879– ծնվել է ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1900 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Տրապեզունդյան օպերացիան, որի արդյունքը եղել է ռուսների կողմից Տրապեզունտի գրավումը։

1921- Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը:

1938 - ծնվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը։

1946 -Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում նշանակել Անտոն Քոչինյանին:

1948 - ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։

1956- ծնվել է շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը։

1957– ծնվել է ճանաչված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։

1957– սկսել է հեռարձակվել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը:

1985 - ծնվել է ժամանակակից գրող Նառա Վարդանյանը։

1987-ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել է «Ժողովրդական սպառման ապրանքների արտադրության կոոպերատիվներ ստեղծելու մասին» որոշումը։

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

1999 –վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։

 2003– Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

2005- ռուսաստանյան Տոլյատի քաղաքում սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը: 

2014- հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։

2019- գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է մասնագիտական գործունեության հետ:

2020- ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, որը կասկածվել է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ.ա. 2 —Օկտավիան Օգոստոսը ստացել է  «հայրենիքի հայր» կոչումը։

62 —Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը մեծ վնաս է հասցրել քաղաքին, փաստացի յուրաքանչյուր շինություն վնասվել է։

1204 —Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։

1597 —ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել են 26 կաթոլիկներ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ և սրբադասվել են Հռոմի Պիոս 9-րդ պապի կողմից։

1778 -ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները», որոնք ԱՄՆ-ի առաջին սահմանադրական փաստաթղթերն են։

1782 —հնգամսյա պաշարումից հետո Իսպանիային է հանձնվել Մինորկա կղզին։

 1783 —Իտալիայի Կալաբրիա ադմինիստրատիվ նահանգում տեղի է ունեցել երկրաշարժերի շարքի առաջին ցնցումը, որոնք արդյունքում պատճառ են դարձել 32000-ից 50000 մարդու մահվան։

1812 —ծնվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանող Ջորջ Դանթեսը։

1880– Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 56-ը վիրավորվել են:

1887 —Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Օթելլոյի» առաջնախաղը։

1909 —բելգիացի քիմիկոս Լեո Բեկելանդը հայտնել է իր կողմից նոր նյութի ստացման մասին, որին անվանել է «բակելիտ», որը հանդիսանում է առաջին սինթետիկ ռեակտոպլաստը, որը չի փափկում բարձր ջերմաստիճանից։

1913 —հույն օդաչուներ Միխայիլ Մուտուսիսը և Արիստադիս Մորայտոնիսը իրականացրել են աշխարհում առաջին ռազմածովային ավիացիայի մարտական թռիչքը։

1919 – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծել են «United Artists» կինոընկերությունը:

1924- ВВС-ն սկսել է իրականացնել ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդում։

1924 - տեղի է ունեցել առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):

1928 — արհեստականորեն սինթեզվել է վիտամին D։

1939 —Իսպանիայի 68-րդ նախագան է դարձել ֆրանցիսկո Ֆրանկոն։

1943-բլոկադային Լենինգրադում սկսել է գործել Կյանքի ճանապարհը, որը միացնում էր քաղաքը արտաքին աշխարհի հետ։

1956 - տեղի է ունեցել 7-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա)։

1971 —հայտնվել է  NASDAQ  ֆոնդային ինդեքսը։

1979-այոթալլա Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։

1985– ծնվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

1994- Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի Մարկալե շուկայի տարածքում պայթել է 120 միլիմետրանոց հրետանային արկ, որի արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 144 մարդ։

2009- Սոմալիի ծովահենները, ստանալով 3,2 միլին դոլար փրկագին, ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular