ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոդեստ Կոլերովը, գտնվելով Արցախում, ցեխ է շպրտել Նժդեհի հիշատակի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru–ն գրում է, որ արցախյան պատերազմը տեղի իշխանություններին այդպես էլ ոչինչ չի սովորեցրել: Ինչպես նախկինում բոլորին էլ անխտիր թույլատրում են մուտք գործել երկիր։ Մասնավորապես, տխրահռչակ Մոդեստ Կոլերովը (Ռեգնումի գլխավոր խմբագիր) վերջերս այցելել է Արցախ և այնտեղ հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նշենք, որ Կոլերովը մտերիմ հարաբերություններ ունի մոսկվայաբնակ Ալբերտ Անդրյանի հետ (Ռուսաստանում ԼՂՀ ներկայացուցիչ), ով Արցախ է բերում ամբողջ թուրքամետ ու ֆաշիստական ​​ոհմակը։ Չենք զարմանա, եթե պարզվի, որ այցը վճարվել է հենց հանրապետության բյուջեից։ Հիշեցնենք, որ մինչ մենք բոլորս պաշտպանում ենք ազգային հերոս Գարեգին Նժդեհի անունն ու պատիվը, Արցախի հյուր Կոլերովը գրառումներ է կատարել Facebook-ում` նրա վրա ցեխ նետելով և հարցազրույցներ է տվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից վերահսկվող կայքերին։

Արցախի հարգելի իշխանություններ, իսկապե՞ս դեռ հավատում եք, որ Կոլերովի նման տարրերը կօգնեն ձեզ հայկական օրակարգը լայն զանգվածներին հասցնելուն։ Ուշքի՛ եկեք։ Հարգե՛ք ձեր հայրենիքը և ոչ մեկին այնտեղ մտնել մի՛ թողեք: Մեր տեղեկություններով՝ Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն այժմ գտնվում է Հայաստանում, որտեղ բուժվում է կորոնավիրուսից։ Մենք հորդորում ենք նրան բուժել երկար ժամանակ, հիմնովին և մանրամասն, իսկ նրա փոխարեն Մոսկվայում ներկայացուցիչ նշանակել մի մարդու, ով իսկապես կներկայացնի ԼՂՀ-ն Մոսկվայում, այլ ոչ թե նրանց ովքեր ցեխ են լցնում Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular