ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչև 900 դոլար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայում գազի գինը փետրվարի 7-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել  է հազար խորանարդ մետրի համար գրեթե մինչև 900 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում մարտ ամսվա ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի համար մինչև 901,7 դոլար: Գազի արժեքի ընդհանոր նվազումը կազմում է շուրջ 7,7 տոկոս: Առավոտյան ավելի վաղ «Գազպրոմն» ավելացրել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման նոմինացիան:

Փետրվարի 7-ի համար հայտարարված են մղման 107,7 միլիոն խորանարդ մետր ծավալներ նախօրյակի 91,7 միլիոն խորանարդ մետրի համեմատ: Այսպիսով, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մղման ցուցանիշները կրկին մոտեցել են այն ծավալներին, որոնք ամրագրվել են երկարաժամկետ պարտավորագրի հիման վրա (օրական շուրջ 109,5 միլիոն խորանարդ մետր):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular