ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանն ու Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են մարդկանց վերադառնալ խաղաղ կյանքի։

«Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը, այդ թվում ՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում», - ասել է ՌԴ նախագահը` հանդիպման արդյունքներն ամփոփելով:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքները:
 
Փետրվարի 4–ին հայտնել էինք, որ այսօր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular