ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական հարաբերություններում էական բարելավում չի կարող լինել. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru–ն գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջպետական հարաբերությունների գլոբալ բարելավում չպետք է սպասել։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

«Հարաբերությունների էական բարելավում չի կարող լինել, հատկապես կարճաժամկետ հեռանկարում։ Ինչ վերաբերում է դեպի բարելավման շարժմանը, ապա պետք է վերադառնալ հին ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններին և աշխատել դրանց վրա։ Ըստ էության, դրանցից հետո սկզբունքային ոչինչ չի փոխվել, քանի որ մնում է Ղարաբաղի հարցը, որը դուրս է այդ արձանագրություններից։ Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, ապա այստեղ Հայաստանն, իհարկե, կարող է որոշակի զիջումների գնալ ցեղասպանության ճանաչման հարցում։ Բայց այս զիջումների շրջանակն ու հնարավորությունները նույնպես անսահման չեն։ Իսկ չափազանց լուրջ, չափազանց մեծ զիջումները կարող են մեծապես թուլացնել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, ինչը, ընդհանուր առմամբ, չի բխում բուն Թուրքիայի շահերից»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների կողմից ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները նախատեսում էին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ։ Սակայն այնուհետև երկու կողմերն էլ չէին վավերացրել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular