ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հարավում հրետանու և զրահատեխնիկայի մասնակցությամբ զանգվածային զորավարժություններ են մեկնարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Հարավային ռազմական շրջանում հրետանու և զրահատեխնիկայի լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել, որոնք կանցկացվեն 15 ռազմական հրաձգարանի տարածքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Ավելի քան 30 երկկողմ մարտարական զորավարժություն է անցկացվելու Հարավային ռազմական շրջանի զորքերում առաջիկա երեք շաբաթվա ընթացքում: Մարտավարական զորավարժություններին կներգրավվեն համընդհանուր բանակային, Կասպյան նավատորմի և ՀՌՇ բանակային կորպուսի գումարտակային   ուժեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Զորավարժանքները կանցկացվեն Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամաում, Չեչնիայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Ինգուշիայում, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազաներում:

30 գործողությունից յուրաքանչյուրին կմասնակցի 400 զինվորական և 80 միավոր տեխնիկա:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular