ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը համատեղ հայտարարությամբ դիմել են ՌԴ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան, Գերմանիան ևւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում և բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության շուրջ»:

Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կառուցողական կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:

Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու և Ռուսաստանի համար «հետևանքների» մասին, պաշտպանել են Նորմանդական ձևաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի պաշտպանության և  զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության և «առաջնաթևում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular