ARGAMblog-ը շարուկակում է «փորփրել» հայ հայտնիների կյանքն ու առանձնացնել հետաքրքիր փաստերը: Այս անգամ ներկայացնում ենք հինգ փաստ դերասանուհի Տաթևիկ Ադումյանի մասին:
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ծնվել է 1992 թվականիփետրվարի 23-ին:
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
Որպես դերասանուհի առաջին քայլերն արել է ուսանողական տարիներից՝
խաղալով տարբեր մանրապատումներում ու ուսանողական ներկայացումներում:
Առաջին մեծ դերը Տաթևիկին վստահվել է «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Դեբյուտային կերպարից հետո դերասանուհին միշտ գլխավոր դերեր է մարմնավորել՝ նկարահանվելով «Տիգրանի Մոլորակը», «Հարազատ թշնամի» այժմ էլ՝ «Մեղրամիս» սերիալներում: Ուսանողական տարիներին խաղացել է նաև թատրոնում: Երազում է թատրոնում աշխատելու մասին: