ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթարումը և վերացումը շարունակո՞ւմ է մնալ որպես ազգային նպատակ. Արծվիկ Մինասյանը` Արարատ Միրզոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանական քաղաքականության կարևորագույն փաստաթղթերից մեկը ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ ազգային նպատակներ բաժնում սևով սպիտակի վրա գրված է հետևյալը` «Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթարումը և վերացումը»։ Հարցս հետևյալն է` ՀՀ կառավարությունը շարունակու՞մ է այս նպատակները պահպանել, թե՞ ոչ։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հարցին պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` նշելով. «ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառությունը ստացել է կառավարության ծրագրում, որը հաստատվել է այս խորհրդարանի կողմից։ Այդ ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը։ Որպես ապացույց կարող եմ ասել ՀՀ վերջին նախաձեռնությունը Մարդու իրավունքների խորհրդում հերթական անգամ ցեղասպանությունների կանխարգելման բանաձև շրջանառության վերաբերյալ»։

Արձագանքելով Միրզոյանին` Արծվիկ Մինասյանը հավելեց. «Կրկնեմ հարցս. Ազգային անվտանգության ռազմավարության այս ձևակերպումը շարունակվո՞ւմ է պահպանվել, թե՞ ոչ։ Որպես պատմաբան՝ պետք է իմանաք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթարումը և վերացումը Հայ դատի կարևոր ուղղություն նորից մեկն է, ուզում եմ հստակ հասկանալ` այս ձևակերպումը պահպանվո՞ւմ է»:

Միրզոյանը պատասխանեց, որ իր պատասխանը հնարավորինս սպառիչ էր և ավելացրեց. «Մենք դիտարկում ենք Ցեղասպանության ճանաչումը որպես ՀՀ-ի, հայ ժողովրդի և տարածաշրջանային անվտանգության երաշխիք, այս նրբերանգը որոշակիորեն անդրադառնում է Ձեր հարցին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular