ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ:

Ինչպես ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման օրակարգում կլինի ԵԱՀԿ ընդհանուր գործունեությանը և 2022 թվականին կառույցի ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դիվանագետները կքննարկեն նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

«Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ դերակատարությունը Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում տիրող հակամարտությունների կարգավորման հարցում և մասնակցությունը Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով ժնևյան քննարկումներին՝ որպես համանախագահ»,- նշել է Զախարովան:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular