ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես այդ աշխատանքով բավարարված չեմ, հետ եմ ուղարկել». Պապիկյանը՝ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 9-ին, անդրադարձավ Զինված ուժերի բարեփոխումներին:

«Հետպատերազմյան ժամանակահատվածում Պաշտպանության բոլոր նախարարները խոսել են դրա անհրաժեշտության մասին, խոսել են այն մասին, որ հայեցակարգ է մշակվում, սակայն մինչև այս պահը հայեցակարգի հետ կապված որևէ տեղեկություն չկա: Այս հայեցակարգի գործի մեջ չդնելը մեծ վնաս է բերում պաշտպանական համակարգին: Ի վերջո, ի՞նչ ժամկետների մեջ է հայեցակարգը մշակվելու ու ե՞րբ է լինելու Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում», - հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե 2021-ին հաստատված է պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է, որ կլինի հայեցակարգի մշակում, որը 2021-ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության, բայց բովանդակությունն այդքան էլ իր համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել. «Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում շրջանառության մեջ կդնեն «Պաշտպանության նախարարության կառուցվածքի փոփոխության մասին» նախագիծը ու բաց են լսելու առաջարկներ ու քննադատություններ:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև Ռազմարդյունաբերության կոմիտեից՝ նշելով, որ մեկ տարի երեք ամիս է, ինչ կոմիտեն ղեկավար չունի:

«Տարօրինակ իրավիճակ է ստեղծված, այս կարևոր կոմիտեի ղեկավարի պաշտոնում մեկ տարուց ավելի է` որևէ մարդ չի նշանակվում», - նշեց նա:

Պապիկյանն էլ ասաց, որ, այո, Ռազմարդյունաբերության կոմիտեն շատ կարևոր է ու այն տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ խնդիր են ձևակերպել, որ Հայաստանում պետք է ունենանք ռազմական արդյունաբերություն:

«Այսինքն` ՊՆ-ն պետք է հանդիսանա պատվիրատու ու հիմնական շահառու, բայց մնացած պրոցեսները պետք է իրականացվեն մյուս նախարարությունում», - նշեց նա:

Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահին, ապա, Պապիկյանի խոսքով, այդ պաշտոնում պետք է նշանակվի փորձառու մարդ, որ սխալներ չլինեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular