ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանը կարող է Թուրքիայի օրինակը վերցնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ Պակիստանն ավանդաբար մտահոգություն է առաջացնում Հայաստանում: Առաջին հերթին դա պայմանավորված է նրա որպես Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկի կարգավիճակով: Պակիստանը բացի այդ դա այն պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանը որպես Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր համերաշխության ցուցադրություն։ Դրա փոխարեն, այդ երկրներն աջակցում են Պակիստանին միջազգային հարթակներում, ներառյալ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) մոխրագույն ցուցակից նրա հեռացման և Քաշմիրի հարցում, որը Իսլամաբադի և Նյու Դելիի միջև երկարատև վեճի պատճառ է: Այդ մասին գրել է Պոլ Անտոնոպուլոսը հունական City Times պորտալում հրապարակված իր հոդվածում։

«Պակիստանի գործընկերությունն Ադրբեջանի հետ ամրապնդվել է 2017 թվականին, երբ վերջինս պայմանագիր է ստորագրել 10 PAC MFI-17 Mushshak ուսումնական ինքնաթիռների գնման համար, որոնք մատակարարվել են 2018 թվականին։ Ադրբեջանը նաև բանակցություններ է վարել Պակիստանի հետ գնելու JF-17 Block 3 կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք ի սկզբանե մշակվել են Չինաստանի կողմից ռուսական արտադրության RD-93 շարժիչներով։ Դա երկու կողմերի համար էլ հետընթաց է եղել, քանի որ JF-17-ի ցանկացած գործարք պահանջում է Ռուսաստանից թույլտվություն, նախքան այն կարող է արտահանվել այլ երրորդ գնորդ երկիրի: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանը չի փոխարինել RD-93 շարժիչները իր ներքին զարգացման որևէ անալոգով»,- նշել է հույն քաղաքական դիտորդը։

Հարցին, թե ինչո՞ւ է Պակիստանը թշնամանում Հայաստանի հետ և աջակցում Թուրքիային և Ադրբեջանին, հրապարակման հեղինակը բավական պարզ պատասխան է տվել. «Հայաստանը լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, ինչը մտահոգություն է առաջացնում Պակիստանի համար»։

«2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ Պակիստանը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին։ Հիմա էլ նրա ուղղակի և/կամ անուղղակի գործողությունները Հայաստանի նկատմամբ ստեղծում են հակամարտության հարցը նոր պատերազմի վերածելու վտանգ… Պաշտպանության ոլորտում Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև եռակողմ համագործակցության աճը միայն հանգեցնում է լարվածության Արևմտյան Ասիայում, քանի որ նրանց դաշինքը թուլացնում է Հայաստանը, և եթե այնպիսի խոշոր տերություններ, ինչպիսին օրինակ Ռուսաստանն է, չաջակցի նրան։ Հայաստանի դիրքերն ապահով են միայն ռուսական ռազմակայանի տեղակայման, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ–ին) և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շնորհիվ»,- նշել է Անտոնոպուլոսը։

Պակիստանը ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական դիրքորոշման ջատագովն է, իսկ Թուրքիան իր ռազմական ինստիտուտներում պատրաստում է ադրբեջանցի զինվորականներին։ Դաշինքին հակազդելու կամ իր դիրքերը հավասարակշռելու համար Հայաստանը պետք է ավելի շատ ռազմավարական դաշինքներ կնքի Ռուսաստանի և այլ երկրների հետ, անցկացնի համատեղ զորավարժություններ զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Հայաստանը պատերազմում իր կրած պարտության պատճառ է համարում Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը, բայց միևնույն ժամանակ տեսնում է հարաբերությունները վերականգնելու և նրանց հետ կապերը կարգավորելու հնարավորություններ։ 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների առաջին փուլը, ինչպես նաև հայտարարվել է մինչև 2022 թվականի փետրվարի առաջին շաբաթը Ստամբուլ-Երևան կոմերցիոն թռիչքների մեկնարկի մասին։ Վերջին շրջանում պարզ է դարձել, որ Հայաստանը ցանկանում է փոխել հարաբերությունները նաև Պակիստանի հետ։ Իսլամաբադը նախկինում չի արձագանքել Երևանի առաջարկներին, բայց քանի որ Թուրքիան աշխատում է երկխոսությունն առաջ մղելու ուղղությամբ, նա ևս կարող է շուտով քննարկել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու առաջարկը, կարծիք է  հայտնել հեղինակը։

«Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Պակիստանը կպահպանի Հայաստանը որպես անկախ պետություն չճանաչելու իր դիրքորոշումը, թե՞ երկխոսություն կսկսի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի թելադրանքով, որին 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել էր կապ հաստատել Պակիստանի հետ»,- եզրափակել է Անտոնոպուլոսը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ մայրաքաղաքում հատուկ ներկայացուցիչների մակարդակով կայացած հանդիպումից հետո Անկարան և Երևանը պայմանավորվել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում առաջին երկկողմ շփումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Մեկուկես ժամ տևած բանակցություններին թուրքական կողմը ներկայացրել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քիլիչը, հայկական կողմը  հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular