ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ցանկանում է հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում. Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպել Անակարայում և Երևանում: Ինչպես փոխանցում է Вестик Кавказа-ն, այս մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Վերջինս հիշեցրել է, որ առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, երկրորդը նախատեսված է Վիեննայում փետրվարի 24-ին:

«Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիրը: Ոչինչ, կարևորը, գործընթացը տեղի է ունենում»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular