Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017-ին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Նվազագույնը, որ կարելի է ասել, այն է , որ 2017-ը մարտահրավեր է նետում բոլոր կանխատեսումներին։ Իր քողարկած սպառնալիքների անկանխատեսելիության պատճառով այն ավելի սարսափելի է դառնում։ Դրանք կանխելու համար առաջին քայլն այս սպառնալիքները անուններով կոչելն ու դրանց բնույթն ընդունելն է։ Ինչպիսի՞ն են դրանք ՝ այդ սպառնալիքները»,- հարցնում է շվեյցարական Le Temps թերթի լրագրողը։
Դադարեցնել անխտիր ամեն ինչին միջամտելը
«Հարկ է սկսել նրանից, որ պետք է դադարեցնել Մերձավոր արեւելքի գործերին անխտիր միջամտելը, չլուծելով այդ տարածաշրջանի խնդիրներից որեւէ մեկը, բայց բորբոքելով այնտեղ համառ թշնամանք։ Իրաքում ու Լիբիայում տիրող անկումային վիճակը ակնհայտ օրինակ է, թե ինչպես է ռազմատենչ տրամաբանությունը զբաղեցրել դիվանագիտության տեղը»,- ասվում է հոդվածում։
«Սիրիայում Բաշար Ասադի ապագայի մասին իրենց տեսակետը փաթաթելու հարցում Այսօր առանձին պետությունների նկրտումները եւ հակակառուցողական են, եւ հակասական, քանի որ այդ նույն պետությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծ բարեկամներն են, որը Ասադին բռնապետության իմաստով ոչնչով չի զիջում»,- գրում է լրագրողը։
Անպատասխանատու իմիգրացիոն քաղաքականություն
«Իմիգրացիայի ոլորտում ներկա քաղաքականությունը շարունակելը անհնար է։ Այն միանգամայն կանխատեսելիորեն ապացուցել է իր ամբողջ անպատասխանատվությունը»,-ասում է հեղինակը։
«Սխալ է տնտեսական ներգաղթյալներին գրկաբաց ընդունելը, իսկ կես տարի հետո նրանց առաջ դռները փակելը։ Չի կարելի բոլոր եկածներին փախստականի կարգավիճակ տալ՝ չարաշահելով այդ հումանիտար սկզբունքը, որը միայն իրական վտանգի մեջ գտնվող մարդկանց համար է նախատեսված»։
Տեղի բնակչության դժգոհությունն անտեսելը
Չի կարելի չնկատել, որ ներգաթյալների մեծ մասը ոչ թե անպաշտպան կանայք ու երեխաներն են, այլ երիտասարդ տղամարդիկ։ Չի կարելի հերքել, որ այդ անվերահսկելի հոսքի հետ միասին մեր երկրներ են ներթափանցում վտանգավոր արմատական տարրեր։ Չի կարելի այդաստիճան անտեսել տեղի բնակչության զայրույթն ու հուսահատությունը, որը իր իսկ երկրում խեղդվում է՝ դառնալով իր համար օտար բարքերի ու սովորույթների գերին։
ԵՄ ապագան
ԵՄ ապագան նույնպես որոշակի սպառնալի է պարունակում։ Ինչպե՞ս կիրականանա «Բրեքսիթը», ի՞նչ կորոշի Իտալիան, որը պատրաստ է հրաժարվել եվրոյից։ Ի՞նչ է լինելու ԵՄ ճակատագիրը այս պայմաններում, նաեւ երբ Ռուսաստանին առանց վախենալու թշնամական ճամբարին են դասել, չնայած դա կարող է աշխարհքաղաքական ռիսկեր պարունակել ու հակասում է մայրցամաքային տրամաբանությանը»,- մեկնաբանում է հոդվածագիրը։