ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3+3» ձևաչափի նիստերը կանցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ. Անդրեյ Ռուդենկո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թ. դեկտեմբերի 10-ին կայացած՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը համարում եմ հաջողված: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղական Անդրեյ Ռուդենկոն:

«Հանդիպման արդյունքներով գործընկերների հետ պայմանավորվել ենք ձևաչափի գործունեությունը կենտրոնացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցների վրա: Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը»,- նշել է Ռուդենկոն։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ որոշվել է ձևաչափի նիստերն անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ։ Ռուդենկոն նշել է, որ հաջորդ նիստի անցկացման համար հայտեր են ստացվել  արդեն մի քանի մայրաքաղաքներից:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ նա ևս կմիանա «3+3»-ին: Թբիլիսիի առջև դուռը բաց է։ Կարևոր է, որ տարածաշրջանային հարցերը քննարկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ»,- հավելել է Ռուդենկոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular