ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն առաջարկել է ուժեղացնել ԱՊՀ երկրների հետ գործակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ մեխանիզմների կատարելագործումը:
 
Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները Մոսկվայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են:
«Մենք այսօր կքննարկենք հենց այդ թեման։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այն, անշուշտ, մեզ համար առանցքային է», - նշել է նախագահը։
 
Պուտինի խոսքով` այս ուղղությամբ կան բազմաթիվ նախաձեռնություններ, այժմ արդյունավետ երկխոսություն է ընթանում առաջատար գործընկերների հետ, մեծ է ապրանքաշրջանառության ծավալը, որոնցից շատերի հետ Ռուսաստանն աշխատում է Եվրազէս-ի և ՀԱՊԿ շրջանակներում։ Պուտինի տեսանկյունից վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ ամբողջ աշխատանքը դրական արդյունք է տալիս։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular