ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն կոչ է արել Արևմուտքին դադարեցնել զենքով «լցոնել» Ուկրաինան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է արևմտյան երկրներին նպաստել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի լարվածության թուլացմանը և դադարեցնել նրան զենքով «լցոնել», հայտնում է РИА «Новости»-ն։

Նա ընդգծել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը գալիս է «բոլոր կողմերից», և դա արվում է հրապարակային ու ցուցադրական։

«Ամբողջովին պարզ չէ, թե ինչու: Կցանկանայի նաև հասկանալ, թե ինչու է Բրիտանիան, թագավորությունը, իր հատուկ ջոկատայիններին ուղարկել Ուկրաինա և որքան ժամանակ են նրանք այնտեղ մնալու»,- ասել է Շոյգուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular