ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զինվորական երեխաների համաշխարհային օր, Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր, Մյանմա՝ Միասնության օր, Վենեսուելա՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Դուշանբեի մասսայական անկարգությունների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286 –վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։

1741 - վախճանվել է Կ.Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։

1908 - վախճանվել է գրող Արփիար Արփիարյանը։
1909– ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։

1921- Վրաստանի խորհրդայանացման ժամանակ  բոլշևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակին։

1935– ծնվել է ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։

1941 - ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։

1962 - ծնվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի-Լանկայի հետ։

1992 - վախճանվել է գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։

1994 –Ղարաբաղյան պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայերը ամբողջական վերահսկողություն են սահմանել ամբողջ Քելբաջարի շրջանում։

1999- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։

 2004-Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնել է Կոսովո: Սա եղել է Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:

2008-ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվել է «ՀՀԿ-ի կանոնադրության խախտման և կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայելյանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից:

-վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը:

2009-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: 

2012-կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 9 մարզերում։

2016- ԱԱԾ-ի տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։

2019-Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:

2021-«Հայրենիքի փրկության շարժում»-ը Ազատության հրապարակում անց է կացրել հանրահավաք, որտեղ որոշվել է հրապարակը դարձնել շարժման  շտաբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

881 —Հռոմի պապ Հովհան 8-ի կողմից Կարլ 3-րդ Հաստլիկը ստացել է Արևմուտքի կայսրի թագը։

1429– Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ են տոնել ֆրանսիացիների նկատմամբ:

- Վոկուլյեր քաղաքի կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրուին է դիմել Դոմրեմի գյուղի մի 17-ամյա աղջիկ ասելով, որ ինքն է դադարեցնելու Օռլեանի պաշարումը, դոֆինին դարձնելու թագավոր, դուրս քշելու զավթիչներին թագավորությունից։ Սկսվել է Ժաննա դը Արկի հաղթարշավը։

1502 —Կաստիլիայից քշվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։

1541 —Չիլիի առաջին գուբերնատոր Պեդրո դը Վալդիվիան և իսպանացի կոնկիստոդորները հիմնադրել են Սանտյագո-դե-Չիլի քաղաքը։

1538- վախճանվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։

1593 — Իմդժինյան պատերազմի ընթացքում Քվոն Յուլայի 3 000-ոց կորեական բանակը Խենդժու ամրոցի համար մղված ճակատամարտում ջախջախել է ճապոնական 30 000-ոց բանակը։

1804 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը։

1809– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը:

1809- ծնվել է Միացյալ նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։

1818 - Չիլին հռչակել է իր անկախությունը։

1832 - Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։

1865 —Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտի ջրի հետ միացման մասին» դիսերտացիան, որը շատերը համարում են ռուսական օղու բաղադրության ստեղծման հիմքը։

1896 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։

1898 —տեղի է ունեցել առաջին այնպիսի ավտովթար, որի ժամանակ գրանցվել է զոհ՝ Հենրի Լինդֆիլդը մահացել է իր ավտոմեքենայի վթարի արդյունքում։

1899– Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները:

1908-Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի՝ տուգանվում է յուրաքանչյուր այն անձը, որը թույլատրել է երեխային ծխել։

1912– Չինաստանում ավարտվել է Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվել է Ցին դինաստիան:

1941-առաջին անգամ պենիցիլինը հաջողությամբ օգտագործվել է հիվանդի բուժման համար։

1950– ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը:

1961– ԽՍՀՄ-ից տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն է:

1994-կայացել է 17-րդ  Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2017 —վախճանվել է ամերիկյան ջազային երաժիշտ և երգիչ Էլ Ջերրոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular