ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն» համազգային շարժումը՝ քաղաքական սերնդափոխության դրոշակակիր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գալիք խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս. քաղաքական ուժերը ակտիվ բանակցությունների, խորհրդակցությունների և հանդիպումների փուլում են: Ձևավորվում են նոր դաշինքներ, նոր ուժեր են իջնում քաղաքական բեմահարթակ: Այս քաղաքական բազմազանության մեջ դժվար է չառանձնացնել այն ուժին, որը դաշտի համատարած լճացման պայմաններում ակտիվորեն առաջ է քաշում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր սեփական տեսլականը: Խոսքը վերջին շրջանում ձևավորված «Միասնություն» համազգային շարժման մասին է, որը, չնայած գոյության բավական կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձեռք է բերել հասարակության վստահությունը և անկեղծ համակրանքը:

«Միասնություն»-ը, ներկայացնելով լուրջ քաղաքական հայտ, պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, վերահաստատելով շարժման նախաձեռնման պահից հնչող հայտարարությունն այն մասին, որ շարժումն իր ակտիվ և արդյունավետ մասնակցությունն է բերելու մեր երկրում ընթացող և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացներին՝ դրանով իսկ փաստելով իր՝ պատասխանատու քաղաքական ուժ լինելը:

Թե ինչ ձևաչափով նորաստեղծ, սակայն արդեն լուրջ կշիռ ձեռք բերած այս ուժը կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, դեռևս պարզ չէ: Օրերս իր հարզացրույցներից մեկում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը մեկ անգամ ևս նշեց այն հանգամանքը, որ երկրում ստեղծված իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ միայն համատեղ և միասնական ջանքերի գործադրման միջոցով(Խմբ.- կարդացեք`«ՉԻ». Ծառուկյանի համար քաղաքականությամբ զբաղվելն ինքնանպատակ չէ. Արման Վարդանյան):

Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը հավակնում է դառնալ ձևավորվող նախընտրական հզոր բևեռի առանցքային դերակատարներից մեկը՝ առաջարկելով պետության զարգացման իր՝ որակապես նոր մոտեցումները և զարգացումները: Մոտ օրերս այս ուժը հանրության դատին կներկայացնի նաև իր նախընտրական ցուցակը: Հաշվի առնելով, որ «Միասնություն» համազգային շարժումն այս ամիսների ընթացքում իրեն դրսևորեց իբրև փորձագիտական, պրոֆեսիոնալ հենքի վրա աշխատող, երիտասարդ, հայրենասեր անհատների և կարող ուժերի միավորման, քաղաքական սերնդափոխության դրոշակակիր՝ կասկած չկա, որ այդ ցանկը բավականին ներկայանալի է լինելու:

Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ «Միասնության» նախաձեռնած դաշինքը գլխավորի Գագիկ Ծառուկյանը, Արման Վարդանյանը փաստեց, որ Ծառուկյանը մեր երկրի ապագայով խորապես մտահոգված անհատներից մեկն է, ով միշտ պատրաստ է օգտակար լինել պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում: Փաստացի, Ծառուկյանն ինքը կորոշի՝ մասնակցե՞լ ձևավորվող դաշինքին, թե՞ ոչ: Մի բան ակնհայտ է՝ «Միասնություն» համազգային շարժումն արդեն իսկ դարձել է այն առանցքը, որի շուրջ ձգտում են միավորվել երկրի ապագայի համար իրապես սրտացավ անհատները և ուժերը, այն ուժերը, որոնք ունակ են և պատրաստ՝ գաղափարական և ծրագրային պայքարի միջոցով հասնել քաղաքական սերնդափոխության և փրկել մեր քաղաքական դաշտը՝ օր-օրի խորացող դեգրադացիայից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular