ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Պուտինը հեռախոսազրույց են ունենում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը սկսվել է 11:04-ին (Մոսկվայի ժամանակով 19:04-ին): Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Նախագահ Բայդենի` անվտանգ կապի միջոցով զրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ սկսվել է առավոտյան ժամը 11:04-ին (Մոսկվայի ժամանակով 19:04-ին»,- տեղեկացրել է նա։

Ավելի վաղ Twitter-ում զրույցի մեկնարկի մասին հայտարարել էր CNN-ի լրագրող Քևին Լիպտակը։

«Բայդենի զրույցը Պուտինի հետ սկսվել է արևելյան ափի ժամանակով ժամը 11:00-ից անմիջապես հետո»,- ասվում է նրա գրառման մեջ։ Լրագրողը հավելել է, որ ամերիկացի առաջնորդը գտնվում է Քեմփ Դեյվիդի իր նստավայրում(Մերիլենդ նահանգում)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular