ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ստեփանակերտի օդանավակայանի կարգավիճակն այս պահին նույնն է, չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ օրերս «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ փորձագիտական շրջանակներին մտահոգվելու տեղիք էր տվել, թե գուցե ինչ-որ բան է փոխվում օդակայանի կարգավիճակի հետ կապված:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի գլխավոր օդանավակայանն առաջիկայում կարող է վերագործակվել ռուսական կողմի հետ համագործակցությամբ ու անմիջական միջամտությամբ։ Մեզ հետ զրույցում նախարար Բաբայանը նշեց, որ վերոնշյալ ազատման մեջ քաղաքական որեւէ տարր չկա: Ինչ վերաբերում է օդակայանի վերաբացմանը կամ ռուսական կողմի հետ համագործակցելուն, ապա արգործնախարարը նշեց. «Իհարկե բոլորս էլ ուզում ենք, շահագրգռված ենք, որ վերագործարկվի, բայց դրա համար ժամանակ է երեւի պետք: Ինչ վերաբերում է ռուսների հետ համագործակցելուն, ապա տեսնենք էլի, կփորձենք ամեն բան անել, որ այն վերագործարկվի»:

Տեղեկության մասով ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքերի նախարարությունից, ինչի ենթակայության տակ է գտնվում օդանավակայանը, մեզ փոխանցեցին հետեւյալը. «Օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է, իսկ ռուս խաղաղապահների հետ համագործակցություն միանշանակ կա»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular