ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմ Ջանջուղազյանին առջևում մեծ «փորձություն» է սպասվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գիտենք՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի ՔՊ թեկնածուն ԿԲ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Վերջինս, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո երկար ժամանակ պարապուրդի էր մատնված, չնայած մամուլը մշտապես գրում էր, որ Փաշինյանը պատրաստվում է Ջանջուղազյանին նոր պաշտոնի նշանակել և ահա, կարծես թե, տեղեկությունները հաստատվում են:

Իհարկե, նման նշանակումից հետո հարց է առաջանում՝ որքան օբյեկտիվորեն է իր աշխատանքը կատարելու Ջանջուղազյանը և արդյո՞ք ուսումնասիրություններ կկատարի նաև ժամանակին իր կողմից ղեկավարված կառույցներում: Դիցուք՝ Ջանջուղազյանը, ում ի պահ էր տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի` մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն էր բյուջե տարել, մյուս ձեռքով`  73 մլն 105 հազար  դրամ պարգևատրում էր բաշխել ինքն իրեն ու ենթականերին։  Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։ 

Ջանջուղազյանը պատրաստվու՞մ է արդյոք վերադառնալ այս հարցին և պարզել՝ ինչպես ստացվեց , որ պատերազմից տուժածներին օգնելու համար նախատեսված այդ գումարը գնաց նախարարության աշխատակիցների գրպանը: Եթե Ջանջուղազյանը պատրաստ է ուսումնասիրել իր ղեկավարման տարիներին կառույցներում առկա խախտումները վեր հանել, ապա նրա օբյեկտիվության վրա որևէ մեկը այլևս չի կասկածի, իսկ եթե այդ ամենը կոծկվի` հանրությունն էլ հնարավորություն կունենա դրանից բխող ենթադրություններ և եզրակացություններ անել...

lurer.com

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular