ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերն այս տարի կանցկացվեն Երեւանում՝ փետրվարի 19-22-ը։ Հայաստան կժամանեն վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների, Եվրանեսթ ԽՎ Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության երկրների անդամները։

Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը նախնական  հաստատում է տվել իր մասնակցության առթիվ, եւ հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան։ Միջոցառումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular