ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակախոսը բացահայտել է Ադրբեջանի պատմության դասագրքերի ռուսաֆոբական հայացքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

tsargrad.tv–ն գրում է, որ հրապարակախոս Ֆարիդ Ալմազովն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե Ադրբեջանի դասագրքերում ինչպիսի պատմություն են սովորեցնում դպրոցականներին։ Ալմազովի խոսքով՝ Ադրբեջանի կրթության նախարարությունը թույլատրում է դասագրքերում պատմական կեղծիքներ հրապարակել։ Մասնավորապես, նա օրինակ է բերել ԲՈւՀ–երի համար նախատեսված «Ադրբեջանի պատմություն» դասագիրքը, որը հաստատվել է Ադրբեջանի Կրթության նախարարի 2014 թվականի փետրվարի 26-ի թիվ 241 հրամանով։

Դասագրքում հատուկ ուշադրություն է դարձվել «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ադրբեջանի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին ռուսական գաղութատիրության դեմ»։

Տեքստում ասվում է, որ «Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակ ադրբեջանական թուրքերի բաշխվածության աշխարհագրության զգալի կրճատումը անուղղելի վնաս է հասցրել մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բացասաբար ազդել տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակի վրա»:

Նաև դասագրքում շեշտադրումների անցում կա Ռուսական կայսրությունից և ԽՍՀՄ-ից դեպի Ռուսաստան և ռուսներ, ինչը «բացահայտում է ռուսաֆոբիան», կարծիք է հայտնել Ալմազովը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքին զուգահեռ դասագրքի ընթերցողների մոտ ձևավորվում է «լոյալ վերաբերմունք» Օսմանյան կայսրության նկատմամբ։

«Բուն Ադրբեջանում պատմության գրքերի էջերում, Ռուսաստանն ու ռուսները ագրեսորներ են, նվաճողներ, ճնշողներ: Ուշագրավ է նաև հայ ժողովրդի նկատմամբ ատելության համակարգված դաստիարակությունը...»,- ընդգծել է հրապարակախոսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular