ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նոր սադրանքն Արցախի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է թիրախավորել Արցախի տարածքը, խաղաղ բնակիչներին՝ փորձելով անտանելի պայմաններ ստեղծել արցախցիների համար։ Թշնամի պետությունը, որի հետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «խաղաղության դարաշրջան» բացել, այժմ էլ նոր սադրանք է նախատեսել։ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, թե իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Հետաքննությունը շարունակվում է։ Հարությունյանը, որն իրեն ներկայացնում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ վարչությունների և հետախուզական գործակալությունների կողմից», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Ավազովը պնդել է, թե Հարությունյանը սոցցանցերում խոստովանել է, որ ինքն է քաղաքի վրա հարձակման նախաձեռնողը։ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ մեկնել է արտերկիր՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Այն, որ Արցախի գործող նախագահն ամենևին էլ ոչ լավ կողմից իրեն դրսևորեց 44-օրյա պատերազմի ընթացքում, որևէ կասկած չի հարուցում։ Սակայն այսօր առայժմ նա է ղեկավարում Արցախը, ուստի Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ։

Ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին։ Նախկինում այդպիսի հայտարարություն արել էր Հայաստանի դատախազությունը։ Որևէ երաշխիք չկա, թե ինչպես իրեն կպահի Ինտերպոլը՝ հաշվի առնելով թե՛ ադրբեջանական լոբբինգի ու ազդեցության չափը, թե՛ ներկայումս Հայաստանի իշխանությունների անատամ և անողնաշար քաղաքականությունը։ Փոխարենը, Արցախը հերթական անգամ հայտնվելու է լրջագույն խնդիրների մեջ։ Ադրբեջանի նպատակը հստակ է՝ բոլոր միջոցներով Արցախից դուրս մղել հայ բնակչությանը։ Թերևս, այդ գործին է լծված նաև Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, որը մատը մատին չի տալիս Արցախի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Գևորգ Իսպիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular