ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոմայի» խաղացող Ալեսանդրո Ֆլորենցին ցանկանում է մնալ «Միլանում»

ՍՊՈՐՏ

«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ցանկանում է հաջորդ մրցաշրջանում էլ հանդես գալ «Միլանում», հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Նա 2021թ․ օգոստոսին է հեռացել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։

Այս մրցաշրջանը նա վարձակալությամբ է խաղում «Միլանում», որն ունի ամռանը Ֆլորենցիի տրանսֆերային իրավունքը 4,5 միլիոն եվրոյով գնելու իրավունք։

30-ամյա Ֆլորենցին «Միլանում» մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Transfermarkt-ը Ֆլորենցիի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular