ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսպիսի խաղով կարող ենք նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը. Ժերար Պիկե

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ ոքի արդյունքը իտալական «Նապոլիի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի խաղում։

«Մենք կարող էինք 4-5 գոլ խփել, իսկ մրցակիցը երկու անգամ հասավ մեր դարպասին եւ 1 գոլ խփեց։ Լավ տպավորություն ունեմ մեր խաղից, բայց ոչ արդյունքից։

Գերազանց խաղացինք ամենաբարձր մակարդակի մրցակցի հետ դիմակայությունում։ Ամենավատը արդյունքն է։ Մենք ցանկանում էինք հաղթել։ Լավ աշխատանք կատարեցինք պրեսինգի ժամանակ։

Այսպիսի խաղով կարող ենք նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը։ Եթե պատասխան խաղում էլ այսքան պահեր ստեղծենք, գոլեր անպայման կլինեն»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Նապոլի» - «Բարսելոնա» պատասխան հանդիպում Իտալիայում տեղի կունենա փետրվարի 24-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular