ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնալդ Թրամփն առաջարկել է ինձ գիշեր անցկացնել իր հետ Մոսկվայում․ Միսս Հունգարիա. Լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Միսս Հունգարիա-2013» մրցույթի հաղթող Կատա Սարկան հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2013թ․ առաջարկել է իրեն ժամանակ անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում՝ Մոսկվայի հյուրանոցի համարում, որտեղ գործարարը եկել էր մասնակցելու «Միսս Տիեզերք» գեղեցկության միցույթին։

Մոդելը նման խոստովանություն է արել հունգարական հեռուստաշոուներից մեկի ժամանակ։ «Մենք Ռուսաստանում էինք, որտեղ կայացել է «Միսս Տիեերք» գեղեցկութան մրցույթի եզրափակիչ փուլը։ Շոուից հետո կազմակերպված երեկույթին ինձ մոտեցավ մի տղամարդ՝ թիկնապահների ուղեկցությամբ, և հարցրեց՝ ով եմ ես։ Ես ծիծաղեցի և ասացի, որ ներկայացնում եմ Հունգարիան, նա ևս ծիծաղեց։ Այնուհետև հարցրեց՝ ինչու եմ այստեղ և այցեքարտ տվեց ինձ, որի վրա գրված էր հյուրանոցի անունը և սենյակի համար, որտեղ նա կանգ էր առել, նա տվեց նաև իր անձնական հեռախոսահամարը։ Այդ մարդը Դոնալդ Թրամփն էր»,-ասել է մոդելը։

Սա առաջին սկանդալը չէ՝ կապված կանանց հանդեպ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի հետ։ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ ԶԼՄ-ներում հայտնվել էր 11 տաևվա վաղեմության աուդիոձայնագրություն, որում Թրամփը պատմել է, որ փորձել է գայթակղել ամուսնացած կնոջ։

Ката Сарка

  

Ката Сарка

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular