Եթե հակառակորդն անցնում է թիկունք, ի՞նչ է դա նշանակում. առաջին գծով պետք է լուրջ զբաղվել. Սամվել Բաբայան (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀակառակորդն անընդհատ փորձելու է լարի իրավիճակն առաջին գծում, որ փորձի միջազգային ուժերի ուշադրությունը պահի Ղարաբաղյան հարցի շուրջ:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանը:
«Սա Ադրբեջանի վարած քաղաքականությունն է, պետք է սա հասկանալ և սրա դեմ մեր քայլերը, ինչ ենք մենք անելու», – նշեց նա, հավելելով, թե ամենևին կարևոր չէ, թե ինչ է հայտարարում ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ Նիկոլայ Բորդյուժան:
Դիտարկմանը, իսկ այդ դեպքում Ձեզ գոհացնո՞ւմ է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն ուղղված Մինսկի խմբին, նա նշեց. «Իհարկե, ոչ:» Մանրամասները` տեսանյութում Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան