ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Հայաստանը կենտրոնացել են կարգավորման հասնելու վրա. վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

mk-turkey.ru–ն գրում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցությունների վերսկսումը կենտրոնացած է ոչ թե հաշտեցման, այլ նորմալացման հասնելու վրա, ասել է Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Սոյակը նշել է, որ բանակցությունները կարող են օգուտներ բերել, որոնք ձեռնտու են հենց երկու երկրներից: Վերլուծաբանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի շուրջ երկրորդ պատերազմի ավարտով հիմք է դրվել Հարավային Կովկասում ավելի մեծ խաղաղության, որը օգուտ կբերի նաև Ռուսաստանի նման հարևաններին։

«Ունենալով իր տարածաշրջանային վեճերը Վրաստանի հետ Կովկասում և Ուկրաինայում՝ հավանաբար Ռուսաստանը չէր ցանկանա այլ շարունակական հակամարտություն ունենալ Հարավային Կովկասի մնացած հատվածում, ինչը կարող է ավելի թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում: Ռուսաստանը շատ առումներով է մեծ դեր խաղում Հայաստանում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Հայաստանը որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ ռազմական դաշնակիցներ են, և Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը ներկայումս օգնում են պաշտպանել Թուրքիայի հետ սահմանները:

Ի վերջո, 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի աջակցությամբ կնքված պայմանագիրը դադարեցրել է ինտենսիվ մարտերը և հանգեցրել 2000 ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջան: Թուրքիան չի ստորագրել համաձայնագիրը, սակայն նրա սպաները ռուսների հետ տեղակայված են համատեղ օպերատիվ կենտրոնում, որը պարտադրում է հրադադարը։

Սոյակը նաև ենթադրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է երկարաժամկետ հեռանկարում նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը:

«Բաքվի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնավոր կերպով ենթադրել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նույնիսկ օգնել հարթել իրենց հետպատերազմյան հարաբերությունները Հայաստանի հետ: Ուստի հեշտությամբ կարող ենք ասել, որ Բաքվի մոտեցումը կարգավորման գործընթացի նկատմամբ փոխվել է 180 աստիճանով»,- ընդգծել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular