ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լինել, թե՞ չլինել. ՄԳԻՄՕ–ի փորձագետը բացատրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների խաղաղության պայմանագիր կնքելու կոչերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ ՄԳԻՄՕ-ի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co հեռագրային ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։ Մարկեդոնովը նշել է, որ այդ փաստաթուղթն իսկապես պետք է ստորագրվի, բայց եթե առանցքային պայմանը կատարվի, ապա երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, փաստացի, վիճելի կետեր կան ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին, թեև, ինչպես դիպուկ հիշեցրել է փորձագետը, Բաքվի համար այդ խնդիրը չկա, Իլհամ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ միջազգային իրավունքի համաձայն` Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։

Սերգեյ Մարկեդոնովը վստահություն է հայտնել, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմից զիջումները չեն լինի ի օգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի։

«Եվ դա է պատճառը, որ նա, չնայած երկրում առկա ծանր իրավիճակին, օրակարգից չի հանում «կարգավիճակի» հարցը»,- ամփոփել է առաջատար հետազոտողը։

Իսկ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի սկսվել, այնտեղ շարունակվում են արձանագրվել փոխհրաձգություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular