ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը պատրաստվում է նախագահի ընտրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները մեծ թափով պատրաստվում են ՀՀ նախագահի ընտրությանը։ Ինչպես և կանխատեսվում էր, նախագահի ընտրությունը իրատեսական կլինի միայն երկրորդ փուլում։ Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և չի մասնակցելու ընտրությանը, ուստի իշխանության համար անհնարին կլինի առաջին փուլում հավաքել 81 կողմ քվե։ Մեծամասնությունն ընդամենը 71 պատգամավոր ունի։ Երկրորդ փուլի համար պահանջվող 64 քվեն հավաքելը բարդ չի լինի «Քաղաքացիական պայմանագրի» համար։

Նախագահի ընտրությունը մեկնարկելու է մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում։ Նույն նստաշրջանի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կկայանա երկրորդ փուլը, իսկ արդեն մարտի երկրորդ կեսին կկայանա նախագահի երդմնակալության արարողությունը։ Իշխող ուժը, ի դեպ, ինքն էր առաջարկել ընդդիմությանը՝ կողմ քվեարկել Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը։ Այդկերպ, վարչախումբը փորձում էր հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե պահպանում է ՀՀ Սահմանադրության պահանջը և նախագահի թեկնածու է առաջադրել հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձի։

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկվա առաջարկը ցնցումների մեջ է գցել իշխանությանն ու նրա քարոզիչներին։ «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը, հաշվի առնելով մեր հասարակության բևեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են և առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ցոլակ Մարտիրոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular