ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամիլսաֆարովների հետ խաղաղության դարաշրջան չի կարող լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը։ 18 տարի առաջ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարեց Գուրգեն Մարգարյանին, որը Բուդապեշտում անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Հունգարական դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 6 տարի անց այդ երկրի իշխանությունները՝ հանձին վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան ազատեցին։ 

Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են ատելություն սերմանել հայ ժողովրդի նկատմամբ, իսկ 44-օրյա պատերազմում Արցախի տարածքի մեծ մասը զավթելուց հետո փորձում են յուրացնել հայկական տարածքները, ոչնչացնել հայկական հետքը պատմամշակութային հուշարձաններից, անտանելի պայմաններ ստեղծել Արցախի հայ բնակչության, Հայաստանի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերում ապրողների համար։ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հրաշալի դաս է ողջամիտ ցանկացած իշխանության համար, որ ռամիլսաֆարովների հետ անհնար է խաղաղության դարաշրջան հաստատել։ 

Փաշինյանական իշխանությանը, սակայն, այս հանգամանքը բնավ չի հուզում։ Պատերազմում իրենց իսկ մեղքով Հայաստանի կրած պարտությունից հետո գործող իշխանությունները մի քանի առանցքային խնդիր ունեն՝ ամեն գնով պահել իշխանությունը, հնարավորինս թույլ և տկար թողնել հասարակությանը, բանակին, տնտեսությանը, կատարել ադրբեջանաթուրքական տանդեմի քմահաճույքները՝ կարծելով, թե այդկերպ կկարողանան պահպանել իշխանության ղեկը։ 

Հայաստանն արդեն տասը տարի դիվանագիտական հարաբերություններ չունի Հունգարիայի հետ, խզել է Սաֆարովին հանձնելուց հետո։ Իսկ այս դեպքը վկայում է, որ միջազգային ասպարեզում հարգում են ոչ թե պոպուլիստին, կեղծ կոչեր հնչեցնողին, անվստահելի գործընկերոջը, այլ ուժեղին, հզորին, ռեսուրսների տիրապետողին։ Հայաստանը չունի այլ ելք, քան հեռացնել ապիկար ու դավադիր իշխանությանը, և երկիրը դնել զարգացման ու հզորացման հիմքերի վրա։ Այլապես անընդհատ կահագնանան միութենական պետության մաս դառնալու ու անկախությունը կորցնելու զրույցները։

Վահան Պապյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular