ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքերում զորակոչիկը կարող է օգտվել տարկետման իրավունքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Օրենքով սահմանված  կարգով 18 տարին լրացած  զինակոչիկները հնարավորթյուն ունեն  հետաձգել իրենց պարտադիր զինվորական ծառայությունը՝ տարկետման միջոցով: Զորակոչիկին  տարկետման հնարավորություն օրենքը տալիս է մի քանի  պատճառներով՝ համաձայն Զինապարտության մասին ՀՀ օրենքի: 

Նշենք, որ զինապարտությունը ՀՀ պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:  Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև  իգական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն  զինվորական մասնագիտություն կամ անցել են զինվորական ծառայություն:

Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է` Զինվորական հաշվառումը,  ծառայության նախապատրաստությունը, զորակոչը և զինվորական ծառայությունը,  պահեստազորում գտնվելը:

«Սոցիալական իրավունք» շարքն այսօր անդրադառնում  է  «Զինապարտության մասին » ՀՀ օրենքին՝ ներկայացնելով և  մեկնաբանելով  ընտանեկան դրության բերումով  զորակոչիկի ունեցած արտոնությանը, որով նա կարող է հետաձգել զինծառայության զորակոչվելը ժամանակավորապես (սույն օրենքի մյուս կետերին ծանոթացեք մեր հաջորդ հրապարակումներում):

Ընտանեկան դրության բերումով՝ օրենքը սահմանում է մի քանի սկզբունք և պայման, որոնց պարագայում  18 տարին լրացած  զինակոչիկը կարող է  տարկետում ստանալ: Իսկ տարկետում զորակոչիկին տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում և հաշվառվում է պահեստազորում:

15995844_1220600471320329_200752034_n

Նշենք, որ  ՝ օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  տարկետում տալու մասին որոշումն ընդունում է նաև Պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:  

  Որ դեպքերում  զինակոչիկը կարող է օգտվել տարկետման իրավունքից

                   1. եթե ունի անաշխատունակ հայր և մայր

                          կամ

                   2. միայնակ հայր կամ մայր,  որն անաշխատունակ է և  ընտանիքը  չունի այլ զավակ, որը կլինի                        աշխատունակ, ու չի գտնվի  պարտադիր զինվորական ծառայության մեջ 

     Որ դեպքում է ծնողը համարվում անաշխատունակ 

            Անաշխատունակ ծնող համարվում է ՝  

  •  ծերության կենսաթոշակ ստացող  հայրը և մայրը
  •   առաջին կամ  երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող հայրը և մայրը
  •  դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը:           

   Տարկետման իրավունքից զորակոչիկը կարող է օգտվել նաև հետևյալ դեպքերում

 1. զորակոչիկը, ում երեխան մեծանում է  առանց մոր  (երբ կինը մահացած է )

 2. զորակոչիկը, ով ունի 2  և ավելի երեխա., առաջին կամ  2-րդ խմբի հաշմանդամ կին:

 3. զորակոչիկը,  ով ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող  կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված  մինչև 18 տարեկան հարազատ քույր/եղբայր և դա այն դեպքում, երբ ընտանիքում  չկա աշխատունակ այլ անձ, ով կհամարվի ընտանիքի անդամ:

 4. զորակոչիկը, որի կինն ունի վեցամսյա հղիություն՝  2-րդ երեխայով կամ  առաջին                    ծննդաբերության դեպքում զույգ երեխայով: 

 5. զորակոչիկը, ում մինչև զորակոչային տարիքի հասնելը՝ առնվազն 5 տարի որդեգրված է եղել և դրա մասին հավաստող փաստաթղթեր կան 

 6. զորակոչիկը, ում ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ և առկա են  սույն հոդվածով նախատեսված պայմանները հավաստող փաստաթղթերը


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ .     Այն զինծառայողները, ովքեր պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերում վերը նշված պայմաններից որևէ մեկը՝  վաղաժամկետ ազատ են արձակվում  ՀՀ զինված ուժերից` 1-ամսյա ժամկետում:


Հաջորդիվ կներկայացնենք հրապարակում  այն մասին, թե առողջական որ խնդիրների դեպքում է նաև զորակոչիկին տրվում տարկետման իրավունք և ինչ ժամկետներով:

Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք  զանգահարել՝ ( +374) 93 63 06 93 համարին կամ գրել   Էլ.  փոստին ՝ [email protected]

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular