ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պառակտում և ատելություն՝ «Սեր ու հանդուրժողականություն» քարոզողներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արցախցի-հայաստանցի» տարբերակումն ու պառակտման փորձերը վերջին երեք տասնամյակներում բազմիցս են դրսևորվել, երբեմն սուր, երբեմն էլ՝ մեղմ երանգներով, բայց այն, ինչ անում է գործող իշխանությունն իր սպասարկուների միջոցով, անպատկերացնելի նողկալի է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական դավադիր օրակարգը հայ իրականություն բերած, Արցախը թշնամու բզկտմանը հանձնած փաշինյանական իշխանությունը սարսափելի մի մարտավարություն է ընտրել՝ իր ապիկարությունն արդարացնելու։ Առանց խնայելու պառակտում են մտցնում հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ հաճախ դա անելով մանր որևէ անձի միջոցով։ Այդկերպ, հանրության շրջանում փորձում են Արցախի ու արցախցու դեմ ատելություն սերմանել։ Այդպես հեշտ է վարչախմբի համար՝ արդարացնելու իր անգործությունը։

Երեկ էլ սոցիալական ցանցերը բառացիորեն ցնցվեցին. փաշինյանական մի առանձնյակ լպիրշություն էր ունեցել անվանարկելու արցախցիներին, վիրավորանքներ հասցեագրելու։ Առանձնյակի անունը, իհարկե, արժանի չէ գրվելու մեր էջում, սակայն փաշինյանական պատգամավորներից մեկը հավանություն էր տվել այդ գրառմանը։ Իհարկե, կլինեն այնպիսիք, ովքեր կասեն, թե չարժե ուշադրություն դարձնել իքս անձի ակնհայտ հիմարության վրա։ Այդ պնդումն արդարացի կլիներ, եթե ձևավորված ավանդույթ ու մարտավարություն չլիներ։

Վստահաբար, գործող իշխանությունների թողտվության, թերևս, համաձայնության և հավանության պայմաններում է, որ ծաղկում է նման հակահայկական հռետորաբանությունը, մինչդեռ նման կերպ մտածողները չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնեին այդպիսի մտքերը տիրաժավորելը։ Արցախը վաղուց բեռ է դարձել այս իշխանության համար, բեռ են դարձել և արցախցիները։ Մի օր էլ տավուշցիներն ու Տավուշը, վայոցձորցիներն ու Վայոց ձորը, սյունեցիներն ու Սյունիքը կարող են բեռ դառնալ փաշինյանական իշխանության համար։ Իսկ վարչապետի աթոռը ծանրաբեռնած անձն ու իր դավադիր թիմը իշխանության մեջ բեռը տանել չեն կարողանում, իրենցը միայն վայելքն ու արտոնություններն են, և հանուն այդ իշխանության պահպանման աչքն էլ չեն թարթի՝ «բեռից» ազատվելու, այն թշնամուն նվիրելու հարցում։ Կարևորը, իրենց արտաքին կառավարիչներն իրենց լավ աչքով նայեն, փայփայեն, թողնեն շարունակել իրենց տմարդի վայելքը՝ ի հաշիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։

Մհեր Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular