ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է ոչնչացված ուկրաինական ՀՄՄ-ների կադրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է ռուսական տարածք ներխուժած և ոչնչացված ուկրաինական ՀՄՄ-ների կադրերը, հայտնում է Интерфакс-ը։

Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Ռոստովի մարզում ռուս սահմանապահների և դիվերսանտների միջև մարտից հետո նկարահանված տեսանյութում երևում է անտառում այրվող ռազմական տեխնիկան։

Հարավային ռազմական օկրուգի տվյալներով՝ դիվերսիոն-հետախուզական խումբը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 6։00-ին Միտյակինսկայա բնակավայրի մոտ։ 

Ռուսական սահմանով ուկրաինացի դիվերսանտներին շտապ տարհանելու նպատակով մտել են Ուկրաինայի զինված ուժերի երկու ՀՄՄ, որոնք ոչնչացվել են ռուս զինծառայողների կողմից։ Նաև հաջողվել է կալանավորել դիվերսանտներից մեկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular