ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասնության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Կատար՝ Էմիրի թագադրման օր, Ղրղզստան՝ Կադաստրի աշխատողների օր, Ճապոնիա՝ Կատվի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909 - ծնվել է խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր Տարաս Թուսուզյանը։

1920- Խանքենդիում ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել է հայ բնակչության ջարդեր, որի արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։

1938– ծնվել է նշանավոր ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը:

1940– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը:

1944 - ծնվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Ջորջ Քարդաշյանը, որը հայտնի է դարձել հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։

1952– ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:

1988– Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդով ու բռնի տեղահանության գործողություններով:

1993-ադրբեջանցի սպա Սուրատ Հուսեյնովը Գյանջայում հակակառավարական ապստամբություն է բարձրացրել։

2001-տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է մինչև 84 սմ-ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ-ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները։

2005-Ադրբեջանի մաքսային ծառայության և տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք և վառելիք: 

2007- Հունգարիայի Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ անփոփոխ է թողել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը` ցմահ բանտարկություն առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

2008- Ազատության հրապարակի ցույցին հայտնված Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ինքը արդեն նախկին դատախազ է:

2014 - վախճանվել է աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը։

2018- Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1512 –վախճանվել է իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։

1632 —Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտոլոմեյան և կոպերնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։

1732 –ծնվել է Միացյալ նահանգների 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

1788 - ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։

1797 —առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հեղափոխական Ֆրանսիայի Ֆիշգարդյան ներխուժումը Մեծ Բրիտանիայի տարածք, որը անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։

1810 - ծնվել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1819 —Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս-Օնիսի պայմանագիրը, համաձայն որի՝ Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆ-ին (վաճառվել է 5 միլիոն դոլարով)։

1828- Ֆրիդրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։

1840 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։

1848 —Փարիզում սկսվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հունիսյան միապետության անկման։

 1875- վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Կամիլ Կորոն։

-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայելը։

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ:

1942 - վախճանվել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը։

1946-բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։

1958-կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային զենք։

1962 - ծնվել է հայտնի ավստալիացի բնագետ Սթիվ Իրվինը։

1974– ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական Ջեյմս Բլանտը:

1979 - Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։

1980 - վախճանվել է ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։

2011– թողարկվել է Վինդոուզ- 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

2014 —Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից  ինքնամեկուսացված։

2020- Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular