ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ-ի գրոհայինները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության անդամները հայտնել են, որ ավերելու են Եգիպտոսի բուրգերը, հայտնում է Life-ը:

Նրանք համացանցում տեսանյութ են տեղադրել, որում պատկերված է Նաբուի տաճարի ավերումը: Այդ տաճարը գտնվում է Իրաքում, ասորեստանյան Նիմրոդ քաղաքի արեւելյան մասում: Հրապարակված կադրերից դատելով` ճարտարապետական հուշարձանը ոչնչացվել է մի քանի պայթյունով:

Տեսանյութի վերջին վայրկյաններին ահաբեկիչները սպառնում են երկրի երեսից ջնջել եգիպտական բուրգերը, որովհետեւ դրանք ստեղծվել են «անհավատների» կողմից:

Ավելի վաղ «Իսլամական պետությունը» մի քանի պատմական եւ ճարտարապետական հուշարձան էր ոչնչացրել Պալմիրայում: Գրոհայինները նաեւ բեռնատարով ավերել են Նիմրոդ քաղաքի դարպասները: Նրանք պայթեցրել են Բաալ-Շամինի տաճարը: ԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջանների արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այն վայրերում, որտեղ նախկինում գտնվում էին հնագույն շինություններ, այժմ միայն նրանց ավերակներն են մնացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular