ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյուզի Մելիքյանն իր ամուսնալուծության ու նոր ընտրյալ ունենալու լուրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արդեն մի քանի տարի է լուրեր են պտտվում, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը բաժանվել է: Երգչուհի այս թեմայի շուրջ հստակ մեկնաբանություն չի տվել: Բայց ահա այսօր նրա Instagram-ի նոր լուսանկարը կրկին խոսակցությունների առիթ է դարձել: Մոմերով և շամպայնով լուսանկարից շատերը ենթադրում են, որ երգչուհին ընտրյալ ունի: 

Tert.am Life-ը կապ հաստատեց երգչուհու հետ պարզելու խոսակցությունների իսկությունը:

«Ինձ բաժանեցին վերջնական հիմա էլ փաստորեն ընտրյալ ունե՞մ: Հետաքրքիր է հետո ինչ է լինելու: Մոմերի նկարից ինչպես կարող են ենթադրել, որ բաժանվել եմ ու արդեն ընտրյալ ունեմ: Միանշանակ հերքում եմ այդ լուրերը, քանի որ մոմերի  լուսանկարից ինչպես կարող են մարդուն բաժանել հետո ասել, որ ընտրյալ ունի, հետո, երևի, կամուսնացնեն ու կասեն երեխա ունի: Ծիծաղելի է: Ես երբեք ամուսնալուծության մասի չեմ խոսել՝ ոչ հաստատել եմ , ոչ հերքել: Ես միշտ չեզոք եմ եղել և չեմ պատասխանել անձնականիս վերաբերող հարցերին: Չեմ սիրում իմ անձնականով ինձ PR անել: Ես սիրում եմ, որ խոսում են իմ կատարած աշխատանքներից»,- ասաց Սյուզին:

 

 Նյութը՝ Մելինե Տոնոյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular