Գոռ Հակոբյանն իր 29-ամյակի ամենահումորային մաղթանքի ու անակնկալների մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգիչ, «Ֆուլ հաուս»-ի դերասան Գոռ Հակոբյանն այսօր տոնում է իր 29-ամյակը: Դերասանը դեռևս կեսգիշերից բազում շնորհավորական մաղթանքներ է ստացել և շարունակում է ստանալ: Հատկապես համացանցում Գոռի էջը ողողված է մաղթանքներով:
Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ խոսելով իր տրամադրության և տարեդարձի անակնկալների մասին:
«Կեսգիշերին առաջինը ընտանիքիս անդամները շնորհավորեցին: Անակնկալն այն էր, որ երգով-պարով, տորթով 00:00 ներս մտան և շնորհավորեցին: Իհարկե, նրանք այնպես էին նախապատրաստել ամեն ինչ, որ ոչինչ չեմ նկատել: Բայց կանխազգում էի, որ ինչ-որ բան են պատրաստել: Փոքրիկներս հատուկ չէին քնել ու գլխարկներով երգում, պարում, շնորհավորում էին :)»,- ասաց Գոռը:
Վերջինս նշեց իր տարեդարձի ամենահումորային շնորհավորանքը. «Ամենահումորային շնորհավորանքը եղել է այն, որ մաղթել է առողջություն ու մնացածն ասել է խանութից կգնես :) բայց չեմ ասի, թե ով է ասել»:
Դերասանը նշեց, որ իր տարեդարձի օրը վատ զգացողություն ունի, երբ մտածում է՝ մի տարով էլ մեծացավ: «Երբ պատկերացնում եմ 1 տարի հետո 30 տարեկան եմ լինելու, տխուր է: Չեմ ուզում մեծանալ»,- նշեց Գոռը:
Վերջինիս խոսքով՝ երեկոյան նա իր ընկերների հետ փոքր շրջապատում կտոնի տարեդարձը: Բայց մինչ այդ այս պահին իր համար աշխատանքային է և մի քանի գործեր պետք է ավարտին հասցնի:
Ծննդյան ակնկալիքների և կնոջ նվերի մասին Գոռն ասաց. «Հատուկ ինչ-որ անակնկալներ և ակնկալիքներ չեմ ուզում: Սիրում եմ ծննդյանս օրը շրջապատված լինեն հարազատ մարդկանցով: Կինս դեռ չի տվել նվերը»:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի