ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադան զենքի նոր խմբաքանակ է մատակարարել Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադան զենք նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Այդ մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը:

«Կանադայի զինված ուժերն այսօր իրականացրել են ռազմական օգնության երկրորդ մատակարարումը մեր ուկրաինացի գործընկերների օգնության համար»,- գրել է նա:

ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովն ավելի վաղ հայտարարել է, որ մեծ քանակությամբ սպառազիության մատակարարումները կարող են Կիեւին հրահրել Դոնբասում բացահայտ ռազմական բախման:

Նրա խոսքով, «մի շարք արեւմտյան երկրների կողմից Ուկրաինայի բանակի մատակարարումն այսպես կոչված պաշտպանական սպառազինությամբ ցուցադրում է այդ պետությունների քամահրական վերաբերմունքը շարքային ուկրաինացիների կյանքի նկատմամբ, որոնք երկրի արեւելքում գտնվում են հակամարտության երկու կողմերում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular