ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը շարունակում է վարկաբեկել դիվանագիտական կորպուսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են վարկաբեկել դիվանագիտական կորպուսը, իսկ դեսպանների պաշտոններին նշանակել ոչ թե հմուտ և կադրային դիվանագետների, այլ սեփական կուսակիցներին, նախկին պատգամավորներին։ Նախքան իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե դիվանագիտական ծառայությունը մաքսիմալ ապաքաղաքական և ինստիտուցիոնալ պետք է լինի, իսկ դեսպաններ նշանակվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ քաղաքական թիմակիցները։ Նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը նախօրեին Փաշինյանի առաջարկով Լիտվայում ՀՀ դեսպան է նշանակել Փաշինյանի մեյլ թիմակցի՝ Հովհաննես Իգիթյանին։

Գործող դեսպան Արմեն Մարտիրոսյանին, ով ընդամենը ամիսներ առաջ էր նշանակվել դեսպանի պաշտոնում, հետ են կանչել։ Մարտիրոսյանին, ըստ ամենայնի, կազատեն նաև Լատվիայում և Էստոնիայում դեսպանի պաշտոնից, այդ երեք երկրներում սովորաբար մեկ դեսպան է նշանակվում։ Դեսպանին ընդամենը մի քանի ամիս անց հետ կանչելու հանգամանքը, առաջին հերթին ծաղր է ընդունող երկրի նկատմամբ, որտեղ դժվար թե լուրջ ընդունեն փաշինյանական վարչախմբին։ Դա, սակայն, չի մտահոգում վաղուց այլևս իր բոլոր խոստումները ոտատակ տված Փաշինյանին։

Լկտիության գագաթնակետը, ի դեպ, հունվարին Փաշինյանի առցանց հարցազրույցում հնչեցրած մտքերն են, երբ նա պրոֆեսիոնալ դիվանագետներին մեղադրում էր իրեն դավաճանելու, ընդդիմության հանրահավաքներին ծածուկ մասնակցելու, իրեն խաբելու մեջ։ ԱԳՆ պրոֆեսիոնալ կադրերը, անշուշտ, լուրջ մտածելու տեղ ունեն՝ արդյո՞ք իրենց արժանապատվությունը չի վիրավորվում Փաշինյանի վարչախմբին ծառայելով։ Ի տարբերություն փաշինյանական այլ նշանակումների, Հովհաննես Իգիթյանը հայտնի գործիչ է, Տեր-Պետրոսյանի օրոք եղել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իսկ Փաշինյանի օրոք՝ առաջին գումարման ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի տեղակալն էր։ Իգիթյանը նաև ընդգծված հակառուս գործիչ է, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ պատճառով նրան այս անգամ չէին ընդգրկել կուսակցության ընտրացուցակում։

Սամվել Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular