ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը գագաթնաժողովի պատճառով հետաձգել է իր այցը Գվինեա- Բիսաու և Սենեգալ կատարած այցից հետո վերադարձել Թուրքիա։

Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահը Սենեգալից հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Էրդողանը նշել է, որ անընդունելի է Ռուսաստանի որոշումը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման վերաբերյալ։

Էրդողանը թեմային անդրադարձել է նաև Սենեգալից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա կրկին ողջախոհության և միջազգային իրավունքին հավատարիմ մնալու կոչ է արել կողմերին։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular