Ուկրաինական այս տանը հայտնաբերածից ոստիկանները կորցրեցին խոսելու ունակությունը. Շոկային կադրեր
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼվովի ոստիկանությունում ստացված անանուն զանգը ոտքի է հանել իրավապահներին:
Անհայտ անձը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում ծնողները հալածում են սեփական երեխաներին:
Ոստիկանության ջոկատը գնացել է նշված հասցեով:
Երբ տանտերերը չեն ցանկացել բացել դուռը, իրավապահները կրակով գրավել են տունը:
Նրանց առջև բացված տեսարանն անտարբեր չէր թողնի նույնիսկ քարին:
Արտաքինից հին տնակը ճնշող տպավորություն էր թողնում:
Թվում էր՝ այդ պատերը երբեք չեն վերանորոգվել:
Իսկ ներսում ոստիկաններին ավելի սարսափելի տեսարան է սպասվել:
Տանն ամենուր բազմամյա կեղտ և ժանգ է եղել:
Հենց այս պայմաններում է լվովցի զույգը պահել իր երեխաներին:
Մեծերը երեխաներին թույլ չեն տվել տնից դուրս գալ, որտեղ նրանք գոյատևել են կեղտի, մակաբույծների առկայությամբ:
Հենց այսպիսի տեսք է ունեցել 14-ամյա Լյուբոմիրը՝ զույգի ավագ որդին, երբ նրան գտել են:
Երեխան չի կարողացել ո՛չ քայլել, ո՛չ խոսել:
Տղան պառկած է եղել հին փչովի ներքնակի վրա՝ ծածկված գարշահոտ կեղտոտ լաթերով:
Մտավոր զարգացման մասով երեխան նորածին է եղել:
Մյուս երեխայի՝ 6-ամյա Յուրայի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է եղել:
Սարսափելի հյուծված երեխան մեծ եղբոր պես եղել է վերքերով, ոջիլներով պատված:
Երեխան սարսափելի վախեցել է մարդկանցից, չի հասկացել մարդկային խոսք և չի կարողացել քայլել:
Ամենասարսափելին այն է, որ տղաները և՛ մայր են ունեցել, և՛ հայր:
Տղամարդը, հարևանների վկայությամբ, ամբողջ ժամանակ աշխատավայրում է եղել:
Իսկ կինը, պարզվել է, անմեղսունակ է:
Հետո նա ասել է, որ երեխաներին իրենից ապօրինի են վերցրել, որ փոքրիկները միշտ կուշտ են եղել, տան պատուհանները՝ բաց:
Կարճ վարույթից հետո Լյուբոմիրին և Յուրային գիշերօթիկ են տարել:
Տղաների մայրը հայտնվել է հոգեբուժարանում, իսկ հայրը՝ բանտում:
Ներկայումս նրանք արդեն ազատ են արձակվել:
Հիմա Յուրան արդեն ոչնչով չի հիշեցնում այն կենդանի կմախքին, ինչպիսին նրան առաջին անգամ տեսել են դաստիարակները:
Ակտիվ երեխան դեռ չի սովորել խոսել, բայց քայլում, նույնիսկ վազում է:
Իսկ ավագ եղբոր դեպքն ավելի ծանր է:
Քայքայված մկանները և 15 տարվա գերությունը մթության մեջ անհետ չեն մնացել:
Ասում են՝ տղաների ծնողներն ապրել են ծայրահեղ գաղտնի, իսկ հարևանների վրա, որոնք փորձել են միջամտել, շներ են բաց թողել: