ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանական բռնություններ՝ հանուն ադրբեջանցիների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու համար Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները երեկ գտնվում էին ոստիկանության և ԱԱԾ աչալուրջ հսկողության տակ, իրավապահներն ամեն ինչ արեցին, որպեսզի Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը չհայտնվեն Մարզահամերգային համալիրի և «Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա անող երիտասարդների թիրախում։ Ոստիկանությունը, ի դեպ, գերազանցեց ինքն իրեն՝ դաժանաբար բռնություններ գործադրելով սակավամարդ ցուցարարների դեմ` բերման ենթարկելով նույնիսկ լրագրողի։

Բերման ենթարկված լրագրողը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանն է։ Նա հանցագործության մասին հաղորդում է տվել առ այն, որ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ իրենց ապօրինի կերպով բերման են ենթարկել՝ չնայած այն հանգամանքին, որ լրագրողական տարբերանշանն իր վրա փակցված է եղել։ Նրան և մյուս բերման ենթարկվածներին արդեն ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքներից, բայց փաստաբանների փոխանցմամբ, բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը կոտրված է եղել ոստիկանական բռնության հետևանքով։

Ադրբեջանցի պատվիրակները Երևանում օգտվել են փաշինյանական վարչախմբի համակ ուշադրությունից, թեպետ այդպես էլ չեն կարողացել ընթրել որևէ հայկական ռեստորանում։ Նախապես նշվում էին, թե երկու օր ընթրիքները կայանալու են երկու հայտնի ռեստորաններում, սակայն դրանց սեփականատերերը հայտնել են, թե հրաժարվել են իրենց մոտ կազմակերպել ընթրիքները՝ ադրբեջանցիների պատճառով։ Փոխարենը, հանուն ադրբեջանցիների, իրենց գազանային էությունը ցույց են տվել ոստիկանները։ Նրանք մշտապես, բոլոր իշխանությունների օրոք էլ անմռունչ ծառայել են օրվա իշխանավորին, սակայն երեկ, արձանագրենք, անցան նույնիսկ ծառայամտության չափը։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն իր դասարանցուն հրահանգել էր ամեն գնով պաշտպանել երկու ադրբեջանցուն, վերջինս էլ հրամանը կատարել էր առանց այլևայլությունների։

Արմեն Հովակիմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular