ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար. Էրդողան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար, քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ: Այս մասին հայտնում է Dailysabah-ը:

«Ինչպես գիտեք, ես արդեն ասել եմ, որ մենք նույն կերպ կարձագանքենք Հայաստանի կատարած դրական քայլերին։ Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար։ Սա օգտակար է համարում նաև Ադրբեջանի նախագահը: Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից»,-ասել է Էրդողանը:

«Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-հավելել է նա:

Ընդգծելով, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային համագործակցության հարթակին և համագործակցության միջոցով Հայաստանի հետ խնդիրները հաղթահարելուն՝ Էրդողանն ասել է. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նմանապես, տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարը կաջակցի և կսնուցի այս երկկողմ գործընթացները։ Բոլորը պետք է գործեն կառուցողական այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ բոլոր գործընթացները շարունակելու են իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular